67 մլրդ դոլար. 1 շաբաթում այդքան կորուստ են ունեցել Մասկը, Բեզոսը, Փեյջը, Գեյթսը և Ցուկերբերգը

Մանրամասներ

ա

NASDAQ բորսան գրանցել է համավարակի սկսվելուց ի վեր իր վատագույն շաբաթը, ինչի հետևանքով տեխնոլոգիական ոլորտի միլիարդատերերը զրկվել են միլիարդավոր դոլարներից, իսկ Bitcoin կրիպտոարժույթը կորցրել է իր առավելագույն արժեքի գրեթե կեսը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, սա տեղի է ունեցել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության խստացման ֆոնին:

Այս ամենից առավել տուժել են երկրի ամենահարուստ «տեխնոմիլիարդատերերը». Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը, Լարի Փեյջը, Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգն անցնող շաբաթում ընդհանուր կորցրել են 67 մլրդ դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս մեծահարուստների ցանկում ամենից շատ գումար է կորցրել Telsa-ի հիմնադիր-ղեկավար Մասկը. նրա կորուստը գնահատվել է 25,1 մլրդ դոլար: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 19,9 մլրդ դոլար: