ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանն, ըստ որի խորհրդարանում ընդդիմություն չկա և այն ապագայում պետք է ձևավորվի ԱԺ-ից դուրս:
Լենա նազարյանը նշեց, որ ընդդիմության հարցերն իրենց գործունեության տիրույթում չեն և իրենք չեն որոշում՝ որտեղ կձևավորվի՝ ԱԺ-ո՞ւմ, թե՞ դրսում:
Հարցին՝ ԱԺ-ում կա ընդդիմություն վերջինս պատասխանեց. «Այո, իհարկե, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների աշխատանքն ամբողջությամբ ընդդիմադիր աշխատանք է»:
0Comments