Հունվարի 16-ին մահացել է բրազիլացի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորտոնը՝ քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։ 64-ամյա կինը վերջին չորս ամիսն անցկացրել է կլինիկայում, որտեղ բուժվել է 1989 թվականին ախտորոշված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, գրում է gazeta.ru-ն:
Ֆորթոնը նկարահանվել է ավելի քան 40 հեռուստասերիալում, այդ թվում՝ հանրահայտ «Կլոնը» (2001) սերիալում, որտեղ մարմնավորել է բժիշկ Ալբիերիի վերարտադրողական բժշկության կլինիկայի աշխատակցուհի Սիմոնեի դերը։ Նա նաև նկարահանվել է «Հանուն սիրո» սերիալում։
Ֆորթոնը շարունակել է նկարահանվել սերիալներում մինչև 2019 թվականը։
0Comments