8 ամիս. Տոկաևը ժամանակ է տվել անկարգություններից հետո Ալմաթին վերականգնելու համար

Մանրամասներ

ա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն 8 ամիս ժամանակ է տվել անկարգություններից հետո Ալմաթին վերականգնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Khabar 24 հեռուստաալիքի եթերում։

«Ես 8 ամիս ժամանակ եմ տալիս... Հիմնական կառույցները պետք է վերականգնվեն, իսկ աշխատանքները կշարունակվեն հետագայում»,-ասել է Տոկաևը։

Ղազախստանի ղեկավարը հավելել է, որ ինքը ծնվել ու սովորել է Ալմաթիում՝ քաղաքի վերականգնումն անվանելով պատվի գործ։ Տոկաևը չի կասկածում, որ այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի։