Լեհաստանում 6 մարդ կդատվի Հիտլերի ծննդյան օրը նշելու համար

Նրանք մեղադրվում են նացիստական քարոզչության համար

Լեհաստանի 6 քաղաքացի Հիտլերի ծննդյան օրը (ապրիլի 20-ին) նշելու համար կկանգնի դատարանի առաջ, հաղորդում է RMF ռադիոկայանը:

Անցած տարվա սկզբին երկրում մեծ սկանդալ էր ծագել «Հպարտություն և արդիականություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացված միջոցառումների հետ կապված, որոնց թվում է եղել նաև Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվան նվիրված տոնակատարությունը: Անտառում, որտեղ այն անց է կացվել, սվաստիկայի պատկերով դրոշներ են ծածանվել, նացիստական քայլերգեր ու ողջույններ են հնչել:

Կազմակերպության 6 անդամի նացիստական քարոզչության մեղադրանք է առաջադրվել, գործում ներգրավված է շուրջ 60 ականատես և ավելի քան 10 փորձագետ: