Նազարբաևի նախաձեռնած «Թուրքական աշխարհ 2040 տեսլականը» ընդունվել էր որպես ռազմավարական փաստաթուղթ թյուրքական պետությունների համար

Մանրամասներ

ա

2021թ․-ի նոյեմբերին Թուրքիայում տեղի էր ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) Խորհրդի 8-րդ գագաթնաժողովը։ 

Խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնած «Թուրքական աշխարհ 2040 տեսլականը» ընդունվել էր որպես ռազմավարական փաստաթուղթ, որը ուղղորդելու էր հետագա համագործակցությունը տարբեր ոլորտներում, որտեղ թյուրքական պետությունները ունեն  ընդհանուր շահերը։

Փաստաթղթի իրականացման համար  հանձնարարվել էր նախապատրաստել «Թյուրքական պետությունների կազմակերպության 2022-2026 թվականների ռազմավարական ճանապարհային քարտեզ»-ը։

 Նաև շնորհավորել են Ադրբեջանին Հայաստանի դեմ տարած պատերազմում հաղթանակի կապակցությամբ։

Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ թյուրքալեզու պետությունների համագործակցությունը խթանելու նպատակով։

Նրա կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը որպես անդամ երկրներ, իսկ Հունգարիան և Թուրքմենստանը որպես դիտորդ երկրներ։

Կարեն Հովհաննիսյան