Ազատիչ, թարգը տուր, սրանք մարդ չեն ու չեն դառնա, ինձնից լավ գիտես, 40 տարի ա ճանաչում ես․ Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյան․ Մանրամասներ

1

Երեկ իմ մյուս էջով անդրադարձել էի Ազգային Ժողովում տիրող կարդաբալետի ենթատեքստին ու բացատրել էի նաև որոշ շրջանակների համար Ղազինյանի` անդադար չընտրվելու անհրաժեշտությունը: «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Tigran Abrahamyanը հերքեց իմ պնդումներից մեկը... նու լավ, սենց ասեմ՝ կիսա հերքեց: Հիմա ինչորայա, տենց էր պետք, տենց ա գրել: Սերժ Սարգսյանը աչքիս դեռ մի քանի օր էս պոռնիկների հետ տուն տունիկ ա խաղալու: Ես դա չեմ ընդունում, բայց խանգարել չեմ ուզում... դեռ: Թե չէ նենց չի, որ դժվար բան է անհերքելի փաստեր հրապարակելը:

Այնուամենայնիվ Աբրահամյան Տիգրանի պատասխանում մի հետաքրքիր նախադասություն կար, ասեց` «Կոստ ջան, եթե ինձ նույնիսկ առաջադրելու միտք էլ ունենան, ես ցանկություն չունեմ, իմաստ չեմ տեսնում»: Խոսքը ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին առաջադրվելու մասին էր: Աբրահամյանն առաջադրվելու իմաստը չի տեսնում, իսկ, օրինակ` Ղազինյանը տեսնում է, մոտ օրերս նա կառաջադրվի արդեն 16րդ անգամ: Կհարցնեք` ինչու՞, ասեմ, որովհետև պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման հետաձգումը շատ ավելի կարևոր է, քան ծաղրի առարկա դառնալը: Ցավոք այս կործանարար ընթացքը խափանելու իմաստն Աբրահամյան Տիգրանը չի տեսնում: Ընդ որում, ոչ միայն նա չի տեսնում, այլ բոլոր մնացած «ընդդիմադիր» պատգամավորները: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ կարելի է ուրիշ որևիցէ մեկին առաջադրել, որպեսզի քննիչ հանձնաժողովը վերջապես ստեղծվի: Սրանք Իշխան Սաղաթելյանին առաջադրելու իմաստ տեսնում էին, բայց, չգիտես խի, էս աթոռին մարդ նշանակելու իմաստ չեն տեսնում: Ամեն տեղ պրագմատիկ են, բացի այն տեղերից, որտեղ դա բխում է մեր պետության շահերից: Իրենց օրակարգում այլ պետության շահերն են:

Լավ, էդ հեչ: Ինձ հետաքրքիր ա, եթե Աբրահամյան Տիգրանն իմաստ չի տեսնում, բա էդ անտեր մանդատը գրկել, պահում է, որ ի՞նչ: Ինչի՞ մեջ ա ինքը առհասարակ իմաստ տեսնում: Օրինակ` իր «հայաստանցի» գործընկերները ակնհայտ իմաստ են տեսնում ամենօրյա աճպարարությամբ մարդկանց գիտակցությունը թմրեցնելու մեջ: Ժամանակ են ձգում մինչև Փաշինյանը սաղ ստորագրի, տա, արանքում Սիմոնյան Ալենին են փրկում վաղաժամ վախճանից, որ ստորագրածը հանգիստ վավերականացվի: Շեֆն ասել ա՝ կատարում են: Թե ոնց ա համոզել, էդ ուրիշ հարց:

Ես ուզում եմ Աբրահամյանին հասկանամ: Օրինակ` Իշխան Զաքարյանին հասկանում եմ: Մարդուն գցել էին Սերժ Սարգսյանի ջեբը, որ իքս պահին հելնի, իր սև գործն անի, ու էսօր, վաղը (բառացիորեն) նա դա կանի: Կանի ու ջուրը կգցի կարկառուն ՀՀԿ-ականների` շաբաթներ տևող ռուսոֆիլ սիրո խոստովանությունները: Մի փորձեք էս գրածիս իմաստը հասկանալ, պարզապես հիշեք սա: Մի քանի օրից ամեն ինչ կհասկանաք:

Հիմա Տիգրան ջան, վերադառնանք քեզ: Ախպեր ջան, հուսահատվե՞լ ես, հիասթափվե՞լ ես... նորմալ ա, բնակչության 90%-ն ա նույն հոգեվիճակում: Եթե դու իմաստը չես տեսնում պայքարելու, կլնի՞ ինձ մի փոքր օգնես: Ես դեռ տեսնում եմ: Ես դեռ ուզում եմ բոյ տամ: Որ խնդրեմ, Տիգրան ջան, կհարցնես Փաշինյանին` ո՞վ, ե՞րբ և ինչու՞ է դադարեցրել զորքի լրահամալրումը:

Չեն ուզում քննիչ հանձնաժողով ստեղծեն, սաղ ԱԺ-ն կսարքեմ քննության վայր:

Եթե հանկարծ Փաշինյանն ասի հիմա տարածվող այն թեզը, որ իբր զենք չունեինք զորքին զինելու համար, խնդրում եմ հանի, դեմը դիր Սիմոնյան Ալենի այն խոսքերը, որ մեր ռազմավարական դաշնակիցը լիարժեք և լիածավալ օժանդակել է Հայաստանին բոլոր այն հարցերում, որտեղ մենք օգնություն էինք խնդրել: Այսինքն զենքի խնդիր չէր կարող լինել... Եթե իհարկե հարգարժան բո*ի տղեն չի ստել:

Տիկ ջան, եղբայր ջան, խնդրում եմ, օգնիր փոքրիկ Արթուրին...

Հ.Գ. Ազատիչ, թարգը տուր, սրանք մարդ չեն ու չեն դառնա, ինձնից լավ գիտես, 40 տարի ա ճանաչում ես:

Արթուր Դանիելյան