iPhone-ը գաղտնի գործառույթ կստանա

Մանրամասներ

ա

Apple-ը մտադիր է անձնական տվյալները պաշտպանելու համար ապագայում խելացի ակնոց օգտագործել։ Այս մասին հայտնում է Patently Apple հրատարակությունը:

Լրագրողներն ուշադրություն են դարձրել արտոնագրի վրա, որը հայտնվել է ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշների գրասենյակի (USPTO) տվյալների բազայում։ Privacy Eyewear գործառույթն առաջարկում է սմարթֆոնի էկրանին ցուցադրել գաղտնի բովանդակություն, որը տեսանելի կլինի միայն սարքի տիրոջը։ Այսպիսով, Apple-ի ինժեներները մտադիր են պաշտպանել սարքերի սպառողների անձնական տվյալները։

Այս գործառույթը հասանելի է միայն խելացի ակնոցով: Լրագրողները կարծում են, որ Apple-ն ակնարկում է իր ապագա արտադրանքներից մեկի՝ խառը իրականության խելացի ակնոցի մասին: «Իրականացման որոշ տարբերակներում օգտատերը կարող է փոխազդել տրամաչափման ֆունկցիայի հետ, որպեսզի միտումնավոր թաքցնի սարքի էկրանին ներկայացված գրաֆիկական տեղեկատվությունը»,- ասվում է փաստաթղթում: Օգտագործողը կարող է նաեւ թույլ տալ այլ մարդկանց տեսնել տվյալները էկրանին:

Բացի այդ, արտոնագրի հեղինակները նշել են, որ գործառույթն օգտագործելուց առաջ օգտատերը պետք է iPhone-ում նոր պրոֆիլ ստեղծի, որպեսզի Face ID մեխանիզմը նրան ակնոցով «ճանաչի»։