Hetq.am-ի տեղեկությունը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 

Մանրամասներ

ա

Hetq.am պարբերականի տեղեկությունը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին Ազգային ժողովում ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ նախօրեին Hetq.am պարբերականը տեղեկացրել էր, որ, առնվազն ընդհուպ մինչեւ Հայաստանի նախագահ ընտրվելը, Արմեն Սարգսյանն ունեցել է կարիբյան ոչ մեծ Սենթ Քիթս եւ Նեւիս պետության քաղաքացիություն։ Սրա հետ կապված՝ նա իրավունք չուներ ընտրվել նախագահ, քանի որ գործող օրենսդրությունը նման բան թույլ չի տալիս։