Լատվիայում ռեկորդային քաշով կոկաին է առգրավվել

Այն կշռում է ավելի քան 2 տոննա

Լատվիայի իրավապահներն առգրավել են երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը: Ինչպես հաղորդում է Delfi-ն, ոստիկանությունն ավելի քան 2 տոննա կոկաին է հայտնաբերել բանանի համար նախատեսված արկղերում:

Հաղորդվում է, որ կոկոինի հսկայական խմբաքանակը Լատվիա է բերվել Էկվադորից: Ոստիկանները հայտնաբերել են կոկաինի հիդրոքլորիդի 2199 փաթեթ, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 2 տոննա են կշռում: Հայտնաբերված թմրանյութի խմբաքանակը, ըստ սև շուկայի գների, գնահատվում է շուրջ մեկ միլիարդ եվրո:

Լատվիայի պետական ոստիկանության պետ Ինթս Կյուզիսի խոսքով՝ այս դեպքում Լատվիան օգտագործվում էր որպես տրանզիտային պետություն, քանի որ սովորաբար Լատվիայից կոկաինը տեղափոխվում է ՌԴ կամ Սկանդինավիա:

Նշվում է, որ գործողությունների շրջանակներում Լատվիայի 5 քաղաքացի է ձերբակալվել: