Խորհրդարանում ընթանում է տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկում, որը նախաձեռնել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Քննարկմանն իշխող խմբակցությունից որևէ պատգամավոր չի մասնակցում, ներկա չէ նաև Սոցապ նախարարություն ներկայացուցիչը, որին նախապես հրավիրել են մասնակցելու քննարկմանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ միայն Ռուստամ Բաքոյաննն է քննարկման սկզբում եկել, մի քանի վայրկյան մնացել ու հեռացել է։
Քննարկման ընթացքում շուշեցի պատմաբան Աշոտ Հարությունյանն ասաց, որ տեղի է ունեցել միջոցների փոշիացում, հետևաբար՝ հարց է առաջանում, թե, օրինակ, ի՞նչ է արել Շուշիի աշխարհազորը։
«Ի՞նչ է արել Շուշիի աշխարհազորը, որ աշխատավարձ է ստացել․ Շուշին են հանձնել, այլ բան չեն արել։ Մենք առաջարկել էինք, որպեսզի ժամանակավորապես Երևանից 20 կմ շառավղով բռնի տեղահանվածների ճամբար կառուցվի, դնեն ֆիննական տնակներ, և համաշխարհային հանրությանը ցույց տրվի, ինչպես Ադրբեջանն է 30 տարի թմբկահարել, այսինքն՝ սա արտաքին խնդիր պետք է լինի։ Այն մարդիկ, որոնք հանձնել են Շուշին, այսօր հայրենասեր են խաղում և ասում են՝ եկեք բնակվեք, լավ, ո՞ւմ եք ասում՝ եկեք, բնակվեք։
Եվ այստեղ ամենացավալին այն է, որ այս պատերազմի մեղավորներից որևէ մեկը չի պատժվել, Արցախի նախագահին հարցնում եք, թե՝ գանք Ստեփանակերտ, անվտանգության ի՞նչ երաշխիքներ եք տալիս, ասում է՝ ռուսական զորքը, բա որ վաղը Պուտինը փոխվի, այդ ռուսական զորքը ո՞ւմ է հարցնելու, վեր է կենալու գնա։ Արցախի նախագահը բանակը ցրում է, ասում ենք՝ քեզ ո՞վ է ասել, ասում է՝ Ադրբեջանը: Ադրբեջանը ղալաթ է արել, գլուխն էլ պատին է տվել»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Հայաստանը ճանաչեր Արցախի կարգավիճակը, ապա պատերազմ չէր լինի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
0Comments