Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ

Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը

Գործարար չեմ, այլ սեփականատեր: Այս մասին այսօր Ա-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է, այն հարցին, թե արդյո՞ք գործարարը կարող է լինել պատգամավոր:

«Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը: Թեման փակ է, անիմաստ է դրա մասին խոսել»,-ասաց Ծառուկյանը:

Իսկ, թե ո՞րն է օլիգարխի սահմանումը Ծառուկյանը պատասխանեց.

«Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, պաշտոնի լինելով՝ դարձել է միլիարդատեր: Եթե չգիտեիր, գրանցի՛ր մոտդ»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին՝ արդյո՞ք սա օլիգարխի կլասիկ սահմանումն էր, Ծառուկյանը հայտնեց. «Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ»: