Կայացավ Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը

Մանրամասներ

1
Սեպտեմբերի 19-ից 21-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում անցկացվեց
«Սասունցի Դավիթ աշխարհազոր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անվան
պատանեկան ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էր 6
թիմ:

3րդ տեղի համար պայքարում Ուրարտուն հաղթեց Զովունիին, իսկ
եզրափակչում հուշամրցաշարի նախորդ տարվա չեմպիոն Փյունիկը 4:0 հաշվով
առավելության հասավ Հրազդանի նկատմամբ՝ երկրրոդ տարին անընդմեջ դառնալով
չեմպիոն:

Հուշամրցաշարի անցկացման նախաձեռնությունը Արցախյան պատերազմի հերոս
Աշոտ Մանուկյանի ընտանիքինն է: Լեգենդար հրամանատարի որդու՝ Արսեն
Մանուկյանի խոսքով, իր հայրը շատ էր սիրում ֆուտբոլ ու հիմա իրենք ամեն ինչ
անում են հայկական ֆուտբոլին օգտակար լինելու համար:

«Սեպտեմբերի 21-ին հայրիկս կդառնար 63տարեկան, բայց նա ապրել է 36տարի:
Հայաստանի անկախության և հայրիկիս ծննդյան օրը նման միջոցառում
կազմակերպելը մեծ նշանակություն ունի: Մենք հույս ունենք, որ այս հուշամրցաշարը
դեռ երկար տարիների կյանք կունենա ու մեր պատանի ֆուտբոլիստներին կոգեշնչի
ավելիին ձգտելու հարցում»,- ասաց Արսեն Մանուկյանը:

Մրցաշարին հրավիրված հյուրերի թվում էին «Արարատ 73»-ի լեգենդար
ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բանդարենկոն,Նորայր Մեսրոպյանը,
Սերգեյ Պողոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Պետրոսյանը, Փյունիկ
ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Հանձնվեցին նաև անհատական մրցանակներ: Մրցաշարի լավագույն
դարպասապահ ճանաչվեց Դավիթ Ավագյանը՝ Հրազդանից, լավագույն պաշտպանը
Գոռ Գրիգորյան էր՝ Ուրարտուից, լավագույն կիսապաշտպանը հաղթող թիմից Ահարոն
Հովհաննիսյանն էր, իսկ լավագույն հարձակվողը Զովունիից Տիգրան Երիցյան էր:

Խփած 3 գոլով լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Փյունիկի հարձակվող
Վալերի Համբարձումյանը:

Լավագույն գոլը հեղինակեց Արամայիս Սահակյանը՝
Զովունիից, իսկ լավագույն մարզիչ ճանաչվեց Փյունիկի գլխավոր մարզիչ Լևոն
Ստեփանյանը: