ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը՝ Մարտունու կողմից, դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
0Comments