Հայաստանի ծերացած բնակֆոնդը․ Եկամտահարկի չեղարկման ծրագիրը

Մանրամասներ

1

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին։ Այդ շենքերի մեծ մասը բոլորել է հիսուն տարին եւ ենթարկվել բնականոն մաշվածության։ Երեւան քաղաքում անբարենպաստ տեխնիկական պայմաններում է գտնվում մոտ 550 բազմաբնակարան շենք։ Եվ դրանք անշուշտ ռենովացիայի կարիք ունեն։

Եկամտահարկի օրենքի կիրառումը իր բարենպաստ կողմերն ունեցավ բնակարանաշինության զարգացման գործում եւ Երեւան քաղաքի նորակառույց շենքերի կառուցապատումը հնարավորություն ստեղծեց քաղաքացուն օգտվելու եկամտահարկի օրենքից։

Չնայած նրան որ մասնագետները Կառավարության գերատեսչական մարմիններին ներկայացրել են դրական փաստեր բնակելի ֆոնդի ռենովացիայի եւ եկամտահարկի օրենքի կիրառման վերաբերյալ, սակայն համապատասխան գերատեսչական որևէ մարմնից արձագանք չի ստացվել։

Մասնավորապես, 2022 թվականից, ծրագիրը կդաթարեցվի Երևանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար։ Իսկ մինչեւ 2025 թվականը՝ եկամտահարկի օրենքից օգտվելու և եկամտահարկի ծրագիրով հիպոտեկային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու օրենքի կիրառումը կդաթարեցվի ամբողջությամբ։

Ավելին՝ տեսանյութում․