«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունում կլինեն պաշտոններ կանանց համար։ Այս մասին նա ասել է BFMTV ֆրանսիական հեռուստաալիքին։
Պարբերականին տված հարցազրույցում Մուջահիդը նշել է, որ ներկա կառավարությունը ժամանակավոր է։ Հետագայում կստեղծվեն պաշտոններ կանանց համար, ասել է թալիբների ներկայացուցիչը։
Նա նշել է, որ տեղերը կստեղծվեն «շարիաթի օրենքներին համապատասխան»։ Կանայք, Մոջահիդի խոսքով, կարող են լինել Աֆղանստանի նոր կառավարության մաս, բայց դա կլինի թալիբների կողմից երկրի կառավարման «երկրորդ քայլը»։
Բացի այդ, նա ընդգծել է, որ թալիբներն ուզում են, որպեսզի յուրաքանչյուր ցույց եւ հանրահավաք անցնեն արդարադատության նոր նախարարության իրավաբանական հսկողության ներքո։
Ավելի վաղ, Քաբուլում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, աֆղանստանցի կանայք իրենց դժգոհությունն էին հայտնել կրթություն ստանալու եւ աշխատանք ունենալու հնարավորության հարցերում։ Թալիբներն ի պատասխան նրանց դեմ արցունքաբեր գազ էին օգտագործել։
Հայտնի է, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները ծեծել են ակտիվիստ կանանցից մեկին՝ Նարգիս Սադաթին։ Նրանք նաեւ օդ են կրակել։
0Comments