Համացանցում հայտնվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ այսօր՝ վարժանքների ժամանակ, մահացած ղեկավար Եվգենի Զինիչևի մասնակցությամբ վերջին տեսանյութը, գրում է life.ru-ն:
Կադրերում նա դիտում է, թե ինչպես են միջգերատեսչական վարժանքները տեղի ունենում Կրասնոյարսկի երկրամասում: Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է ողբերգությունից քիչ առաջ:
Հիշեցնենք, որ 55-ամյա Զինիչևը մահացել է Նորիլսկում վարժանքների ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է նախարարությունը:
«Ցավով հայտնում ենք, որ իր պարտականությունների կատարման շրջանակում, գտնվելով Նորիլսկում` միջգերատեսչական վարժանքներին` Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար, փրկելով մարդու կյանք՝ ողբերգականորեն զոհվել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը», - ասել են նախարարությունից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հրապարակվել է այսօրվա վարժանքների ժամանակ զոհված ռուս նախարարի մասնակցությամբ վերջին տեսանյութը
Մանրամասներ
0Comments