Պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը

Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ հաստատելով բժիշկների կողմից ստորագրահավաք սկսելու մասին լուրը:

«Հաշվի առնելով, որ սպանված Իոսիֆ Աղաջանովը եղել է Բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է, մի խումբ բժիշկներ, այդ թվում նաև՝ Բժշկական համալսարանի մասնագետներ, ստորագրահավաք են սկսել ընդդեմ Մհեր Ենոքյանին ներում տալու խնդրագրին: Արմեն Մուրադյանը ևս՝ որպես բժիշկ, միացել է ստորագրահավաքին»,-ասաց Դանիելյանը:

Նշենք, որ լուրեր են պտտվում, որ Մհեր Ենոքյանն իրեն ներում շնորհելու խնդրագիր է ներկայացրել և Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։