Բելառուս մարզուհին, ի նշան բողոքի, Ebay-ում վաճառքի է հանել նվաճած մեդալը

Մանրամասներ

Բելառուս թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայան, որին նախկինում փորձել էին բռնի ուժով Տոկիոյից հայրենիք վերադարձնել, ի նշան բողոքի որոշել է վաճառել սեփական մեդալը: Հայտարարությունը հայտնվել է Ebay պորտալում:

Հայտնի է, որ մարզուհու խնդրանքով Բելառուսական մարզական համերաշխության հիմնադրամը աճուրդի է հանել արծաթե մեդալ, որը Տիմանովսկայան նվաճել է 2019 թվականին Մինսկում II Եվրոպական խաղերում:

Ըստ հայտարարության՝ մեդալի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Բելառուսի մարզական համերաշխության հիմնադրամին: Այսպիսով, մարզուհին որոշել է աջակցել բելառուս մարզիկներին, որոնք «տուժել են հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործողություններից»:

Օգոստոսի 1-ին Տիմանովսկայան սոցիալական ցանցերում խստորեն քննադատել էր Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական հավաքականի ղեկավարությանը, որից հետո երկրի իշխանությունները փորձել էին նրան իր կամքին հակառակ վերադարձնել հայրենիք։ Տիմանովսկայան սակայն հրաժարվել էր վերադառնալ Մինսկ՝ լեհական հումանիտար վիզա ստանալով և տեղափոխվելով Վարշավա։

1

Image 11 - Krystsina Tsimanouskaya Silver Medal in Women’s 100m at the European Games 2019Image 01 - Krystsina Tsimanouskaya Silver Medal in Women’s 100m at the European Games 2019Image 21 - Krystsina Tsimanouskaya Silver Medal in Women’s 100m at the European Games 2019