1994-ից հետո հանրությանը շանտաժի էին ենթարկում այն անհեթեթ թեզով, թե Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի: Եւ թեեւ 2016-ի ապրիլին ու 2020-ի սեպտեմբերին այս թեզը հօդս ցնդեց, ներկայիս վարչակարգը շարունակում է նույն պահվածքը: Անհեթեթություն են նաեւ մնացած «հիմնավորումները», որոնք հերքվեցին թե պատերազմով, թե հետպատերազմյա զարգացումներով:
Հասկանալի է, որ գործ ունենք արտաքին արգելքի հետ, իսկ ՀՀ իրար հաջորդող վարչակարգերը չեն ցուցաբերել ինքնուրույն մոտեցումներ ու քաղաքականություն: Եվ եթե նախորդներին «փրկում» էր ժամանակի քաղաքական կոնյունկտուրան, ներկայիս վարչակարգի պարագային իրավիճակը լիովին պարզ է:
Այն ավելի է պարզվում Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի խորհրդարաններում Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ նախագծերի առկայությամբ (Ֆրանսիայում արդեն ընդունված), ինչպես նաեւ ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչի՝ հայերին ուղղված նախատինքով, թե Հայաստանն էլ չի ճանաչել Արցախը: Այս վերջինի պարագայում իհարկե գործ ունենք երեսպաշտության հետ, սակայն տվյալ պարագայում պետք է արձանագրել փաստը եւ հարց տալ ներկայիս վարչակարգին՝ ի՞նչ եղավ ինքնիշխան կառավարությունը, արդյոք որեւէ մեկն արգելում է պետական բարձրագույն մարմնում՝ խորհրդարանում այդ հարցի քննարկումը: Հարցերի շարանն այստեղից կարելի է անվերջ շարունակել՝ ո՞վ է արգելում դիմել ՄԱԿ ԱԽ, բարձրացնել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հարցը, որակյալ զենքի համար դիմել արեւմտյան գործընկերներին, եւ այլն:
Իշխող ֆրակցիայից Ռուբեն Ռուբինյանը երեկ խրոխտ հայտարարեց, թե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվի, եթե Արցախը չճանաչվի: Դա ավելի շատ պատասխան էր անկախ պատգամավորների ասուլիսին, որովհետեւ տվյալ պարագայում Ռուբինյանի հայտարարությունն արժեք չունի՝ հարցը պետք է քննարկվեր խորհրդարանում: Ի՞նչ պետք է սպասել արտաքին գործընկերներից, եթե ինքդ որպես պետություն քաղաքական սուբյեկտության նշաններ չես ցուցաբերում:
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Մոսկվայում ավերածություններ են
Մոսկվայում ավերածություններ են
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
0Comments