Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։
Քոչարյանի փաստաբանական թիմից տեղեկացնում են, որ դատական նիստը կայանալու է Աջափնյակ նստավայրում՝ Նազարբեկյան թաղամաս 40:
0Comments