Քաղաքական նոր ճակատամարտեր են սպասվում

Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը բաց չեն թողնելու իշխանությունը տեղերում վերցնելու հնարավորությունը

«Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքում, 62 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, 149 համայնքում՝ ավագանու անդամի: Իսկ 283 համայնքում կլինեն ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է, որ կձևավորվի մոտ 1 100 ընտրատեղամաս, համեմատության համար նշենք, որ Հայաստանում կա մոտ 2 հազար ընտրատեղամաս։ Խնդիրն այն է, որ նախ կորոնավիրուսով, ապա նաև պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում մոտ երկու տարի ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝  վերջին անգամ համայնքի ղեկավարի ընտրություն անցկացվել է 2020 թվականի մարտի 3-ին։ Բազմաթիվ այլ համայնքներ, որտեղ կա՛մ լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը, կա՛մ նրանք հրաժարական են տվել ժամկետից շուտ, բավական երկար ժամանակ է, որ ընտրովի պաշտոնները թափուր են, կամ էլ իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել՝ ամիսներ առաջ մի հակասահմանադրական օրենք ընդունելով։

Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 15-ին, այս տարվա փետրվարին լրացել են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները: Իսկ Իջևանում 2019 թվականի սեպտեմբերի 14-ից քաղաքապետի գործառույթները կատարում էր Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը, ում ընտրություններից առաջ Փաշինյանը մարզպետ նշանակեց՝ քաղաքապետի հաստիքը թողնելով թափուր։ Եվ 2019-ից սկսած՝ Իջևանում ընտրություններ չեն նշանակվել, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Լրացել է նաև Թալին, Սպիտակ և այլ համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետը: 

ՏԻՄ ընտրությունների մի մասը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, մյուս մասը՝ հոկտեմբերի 17-ին։ Ընդդիմադիր շրջանակներում դեռևս բուռն նախընտրական գործընթացներ չկան, բայց թե՛ «Հայաստան» դաշինքի, թե՛ «Պատիվ ունեմ»-ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բաց չեն թողնելու իշխանությունը տեղերում վերցնելու այս հնարավորությունը և ՍԴ -ում ընտրությունների արդյունքները վիճարկելուց հետո նախապատրաստվելու են ՏԻՄ ընտրություններին, գոնե խոշոր քաղաքներում ունենալու են թեկնածուներ։

Հիշեցնենք, որ բոլոր քաղաքներում ավագանու և քաղաքապետի ընտրություններն այժմ կայանալու են համամասնական եղանակով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով, ինչպես ԱԺ ընտրություններն են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց