«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վստահեցնում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կհավաքի ընտրողների ձայների 27%-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Ծառուկյանին, որ իրեն բերել է քաղաքականություն, սակայն կուսակցությունում եղել են մարդիկ, ովքեր աշխատել են իր եւ իր գործընկեր Գեւորգ Պետրոսյանի դեմ:
Նա նշեց, որ իր համար անսպասելի էր, որ Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ մտնել խորհրդարան:
Զոհրաբյանի գնահատմամբ՝ Ծառուկյանին շրջապատում են մարդիկ, ովքեր նրան «քաղցր սուտ» են ասում:
0Comments