Դուխները չի հերիքի

Ինձ դիմում գրելու համար ոչինչ չեն ասել։ Ի՞նչ դիմում գրելու մասին է խոսքը

1

Ճնշում չի եղել, դուխները չի հերիքի։ Ինձ դիմում գրելու համար ոչինչ չեն ասել։ Ի՞նչ դիմում գրելու մասին է խոսքը, 3 տարի վրաս քրեական գործ հարուցեցին, մարտի 19-ին է փակվել գործը, դիմում չգրեցի, հիմա ինչի դիմում գրեմ։ Անդրադառնալով համայնքապետերի նկատմամբ գործող իշխանությունների գործադրած ճնշումներին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքապետերի հրաժարականի պահանջին զուգահեռ Փաշինյանի ու իր թիմի հրաժարականն էին պահանջում Արարատի մարզի մի շարք համայնքապետեր։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել էին Արարատի մարզի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը,  Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավան գյուղի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Արարատ գյուղի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատ գյուղի համայնքապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավան գյուղի համայնքապետ Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ գյուղի համայնքապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշեն գյուղի համայնքապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի գյուղի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը։

«Դիմում  գրեմ, ի՞նչ անեմ։ Ես հենց այնպես չեմ ընտրվել, ես ընտրվել եմ պայքարով։ Այնպես չի,որ ես մենակ եմ եղել, «Բարգավաճից» թեկնածու է եղել, իսկ ես կարողացել եմ 804 ձայն հավաքել։ Ես պայքարով հաղթած գյուղապետ եմ, 12 տարի աշխատում ենք, ոնց կարող է հենց այնպես թողնեմ ու գնամ, տենց չի լինում հաստատ»,- ասաց Կարապետյանը։

«Հավատացեք՝ չեմ կարող նկարագրել, մի անհավատալի բան է կատարվել։ Ես մինչև հիմա չեմ կարողանում կողմնորոշվել։ Իհարկե, սպասելիքները այլ էին։ Մենք միշտ իմացել ենք, որ հայրենիքը ամեն ինչից առավել է, բայց, փաստորեն դուրս եկավ, որ ոչ, դուրս եկավ, որ հայրենիքը ամեն մարդու բան չէ»,- խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ հավելեց համայնքապետը։

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց