Այս իշխանության օրոք ոչ մի գործարար ներդրումներ չի անի. Քաղտեխնոլոգ

Մանրամասներ

Այս իշխանության օրոք ոչ մի գործարար ներդրումներ չի անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ արդեն երեք տարի՝ իշխանությունը ներդրումներ է խոստանում:

«Էկոնոմիկայի նախարարը, ինչպես միշտ, հակառակն է ասում: Սակայն ես խոսում եմ ավելի լուրջ մարդկանց մասին»,-ասաց Քոչարյանը:

Նա համաձայնեց Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքի հետ, ով ասել էր, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները արձագանք էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հանրահավաքին, որը տեղի ունեցավ Երեւանի կենտրոնում:

«Դա վաժեցրեց նրանց, ովքեր հակաքոչարյանական դիրքորոշում ունեին: Ակնհայտ էր, որ վարչապետի պաշտոնակատարը լուրջ աջակցություն ունի՝ 35 տոկոս, ոչ ավել: Իսկ 53 տոկոս հավաքելը կապված է նրա հետ, որ քիչ մարդ է մասնակցել ընտրություններին»,-հիշեցրեց քաղտեխնոլոգը: