Իշխանությունը վերցնելու հարցը դաշինքի օրակարգում է․ ինչ-որ մանդատների համար չենք գնում խորհրդարան

Մանրամասներ

1

Օրակարգում շարունակելու է մնալ իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, այսօր իր ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը վերցնելու հարցը դաշինքի օրակարգում մնալու է:

«Ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնում խորհրդարան: Կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան», - նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ հարցն իր օրակարգից կարող է դուրս գալ, եթե այս իշխանությունը հրաժարական տա և իրենք հասկանան, որ ազգային իշխանություն է եկել: