Կարագանդայի գործով ՀՀ է ժամանել օպերատիվ խումբ

Հայտնում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը

Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Իրականության չի համապատասխանում տարածված տեղեկատվություն, թե Հայաստան է ժամանալ քննչական խումբ»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ այս գործով հետախուզման մեջ է գտնվում Նարեկ Գուրուրյանը։