Սրանք մի օր էլ հայտարարելու են, որ ծնողին ադրբեջանցու դիակ  են տվել. VIDEO

Իրավիճակ

ա

Ես շարունակում եմ պնդել, որ մենք վերտուալ իրականությունից պետք է վերադառնանք ռեալ կյանք և քննարկենք, թե ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիերը կարտոֆիլի նման պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչպես եղավ, որ պատասխանատվության է ենթարկվում ընդամենը սանիտարը և բաժնի պետը, որն, ըստ էության մեղավոր չէ, որովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամենը տասը դիակի տեղ կա։

«Հայտարարվում է, որ գիտեք, կարող են լինել նաև ադրբեջանցիներ։ Կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, որ ծնողներից մեկին էլ ադրբեջանցու դիակ եք տվել և հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ»,-ասաց նա։