Մոսկվայում հանդիպել են Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն

Կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահների կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությունները

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահների կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությունները: Քննարկվել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, հումանիտար խնդիրների լուծումը, ինչպես նաև փախստականների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների պաշտպանության նախարարներ՝ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը: Հանդիպման վերջում Սերգեյ Լավրովը նշել է, որ ունեցել են արդյունավետ հանդիպում: