Ղրղզստանի Լեյլեկ շրջանում՝ Տաջիկստանի հետ սահմանին, մարտական գործողությունները վերսկսվել են, հայտնում է ղրղզական գործակալությունը՝ հղում անելով Բատկենի նահանգի ոստիկանության բաժանմունքին:
Գործակալության տվյալներով՝ փոխհրաձգությունը շարունակվում է շուրջ մեկ ժամ:
Հիշեցնենք, որ Live24.am-ը հայտնել էր, որ ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև կոնֆլիկտը վերաճեց երկու երկրների զինված ուժերի միջև առճակատման:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևեց ավելի քան վեց ժամ:
Արյունահեղության արդյունքում, երկու կողմից միասին, ավելի քան 150 մարդ վիրավորվեց։ Զոհվեց քսան մարդ: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման մասին։
Սակայն ապրիլի 30-ի առավոտյան մարտական գործողությունները դարձյալ վերսկսվել են։
0Comments