Անահիտ Ավանեսյանի ամուսինը ևս միացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման քարոզին

Իրավիճակ

ա

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ ջան։ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է։ ՀՐԱՏԱՊԸ և ԿԱՐևՈՐԸ խառնվել է իրար։ ՄԱՐԴԻՔ ԿՅԱՆՔԻ ՀԵՏ ՂՈՒՄԱՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ և ԼԱՎ ՓՒԼԻՍՈՓԱՅՈՒՄ։ ՑԱՎՈՎ ԵՄ ԱՍՈՒՄ, մարդկանց դիրքորոշումը պատվաստման վերաբերյալ այնպիսին է, որ նախընտրում են ՄԱՀՎԱՆ ՌԻՍԿՈՎ ապրել, քան ԱՆԵԼ ՄԵԿ ՀԵՇՏ ՔԱՅԼ և հանգիստ նվիրվել ներկա և ապագա լավ նպատակներին։ Երբ ձեր հարազատներին և ձեր դուռը թաքում է ՄԱՀԸ կամ դրա ՎՏԱՆԳԸ, ցավով եմ ասում` ՇԱՏ ՈՒՇ Է ԼԻՆՈՒՄ։ ՎԻՐՈՒՍԻՆ և ՊԱՏՎԱՍՏՄԱՆԸ այնպես եք վերբերվում, կարծես Սև ԿԱՏՈՒ ԱՆՑԱՎ ՓՈՂՈՑՈՎ։

Վիրավորանքները զսպեք, քանի դեռ տեղեկացված չեք այն ցավալի պատկերներին երբ մեր քաղաքացիները իրենց հարազատներին կորցնում են։ Անպատասխանատու ձեր կարծիքը ենթարկեք զննման ՓԱՍՏԵՐՈՎ։ Առանց պատվաստման 1մլն մարդու հաշվարկով 800 մարդ է մահանում։ Իսկ պատվաստման դեպքում 1մլն. մարդու հաշվարկով մեկ հոգու մոտ բարդություններ է առաջանում։

Ցավալի է որ շատ խոսացողների հարազատները երբ մահվան եզրին են կանգնում, արդեն ուշ է լինում օգնել։ ՊԱՏՎԱՍՏՎԵՔ ՔԱՆԻ ԴԵՌ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹԱԿԵԼ ՁԵՐ ԴՈՒՌԸ»։