Արմեն Սարգսյանն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի

Մանրամասներ

ա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի:

Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարդություններ է ունեցել և հետազոտություն է անցել «Աստղիկ» ԲԿ-ում։