Այս մարդը լուրջ հավատում է, որ Արցախը հանձնեցինք՝ լավ ենք ապրելու 

Իրավիճակ

ա

Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք:

Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կարծում եմ այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ՝ քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրա համոզմամբ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «Կա Արցախ՝ կա խնդիր, չկա Արցախ՝ չկա խնդիր»: Նա կարծում է, որ, եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:

Չկա այն գիտակցումը, որ;

1. Արցախի խնդիրը լուծված չէ:

3. Սին է այն կարծիքը, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու հայերի պարտությամբ (այնպես, ինչպես չէր հաստատվել Ադրբեջանի պարտությամբ):

4. Սին են այն հույսերը, որ տարածաշրջանը բարգավաճելու է:

5. Տարածաշրջանի բարդ լինելը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:

6. Այն պայմանավորված է թուրք-ռուսական հակազդեցությամբ, ԱՄՆ/Իսրայել-Իրան հակազդեցությամբ, ռուս-վրացական բարդ հարաբերություններով և այլն, և այլն:

7. Թուրք-հայկական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայի հարց չէ:

8. Հայ-ադրբեջանական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը անտեսանելի ապագայի հարց է: Նրանք վստահ են, որ հայերը մի օր ձգտելու են վերադարձնել Արցախը: Բնականաբար մենք շարունակելու ենք թշնամի համարվել նրանց կողմից:

Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք: