Բեյրութում զինվորականները ցրել են հակակառավարական ցույցը

Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Այստեղ հազարավոր ցուցարարներ բողոքում են կառավարության որդեգրած քաղաքականությունից և կենսապայմաններից:  Բողոքի ցույցերը ցրելու համար քաղաք են ուղարկվել զրահապատ մեքենաներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և զինվորականների բախումներից հետո վերջիններիս հաջողվել է ցրել ցույցը:

Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները: