«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` ռուսերենով գրված գրքին, որտեղ Քոչարյանը նկարագրել է Հոկտեմբերի 27-ը.
«Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։ Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում
ինչու չես անրադարձել թե….
1) ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։
2) Ինչու չկա քո և ոճռագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։
3) Ոնց որոշեցիր դեռ քննություն չիրագործած, որ ուչասկովիյի մակարդակի գործ է։
4) Ինչու դատավարությունը արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր պարտակելով իրողությունը։
Հ.Գ.Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կաշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյոջեյի 20%-ը մտածում էր, որ իրենն է ու թալանել է երկիրը»։
0Comments