ԿՈՌՈՒՊՑԻԱ՞, ԹԵ՞ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ
Կարդում եմ, ՍՈԻ-երի գնման մասին վերլուծություններն ու դրանց հետ չեմ համաձայնվում։Հիմնական կարծիքներն են, թե դրանք իբր բերվել են, , որ վարչապետն ընդամենը «սելֆի» անի։ Անդրադառնանք գեներալ Մովսես Հակոբյանի բացահայտումներին։ Գեներալը պատմում էր, որ իր Գլխավոր շտաբի պետ եղած ժամանակ, իր բոլոր պաշտոնական ուղևորությունների ժամանակ, տեղեկանալով այդ մասին, հյուրանոցների ֆոյեներում նրան էին սպասում ինչ-որ անձինք, ովքեր առաջարկում էին Հայաստանին գնել այդ չարաբաստիկ ՍՈՒ-երը։ Պարզ է, որ այդ մարդիկ եղել են զենքի առևտրով զբաղվող ինչ-որ կասկածելի առևտրականներ։Պարզ է նաև, որ այդ «դելեցների» հետ ցանկացած գործարք,չի կարող իր բնույթով կոռուպցիոն չլինել։
Այժմ հարցեր վարչապետին և նախկին Պաշտպանության նախարարին․
-Այդ ՍՈՒ-երը գնվել են պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությունի՞ց, գործարանային գներո՞վ։
Եթե այո, ապա ինչպես հասկանալ, որ ՍՈՒ-երի հետ Ռուսատանը չի վաճառել նաև համապատասխան հրթիռները նույնպես։
-Եթե այդ ՍՈՒ-երը չեն գնվել պաշտոնապես Ռուսաստանից, ապա ումի՞ց են գնվել։ Արդյոք, նույն այն «դելեցներից», ում մասին ակնարկում էր գեներալ Մովսես Հակոբյանը։ Եթե այո, ապա այստեղ պարզից էլ պարզ է, որ գործել է կոռուպցիոն մեխանիզմ, իր «ատկատներով»։
Այնպես, որ հարգելիներս, հավանաբար «սելֆին» ընդամենը կոռուպցիան քողարկող գովազդ է։
Եվս մեկ հարց վարչապետին․
-Դուք ասում էիք, որ եթե կառավարական ուղղաթիռն ու ինքնաթիռը պարբերական թռիչքներ չիրականացնեն, ապա ըստ «մասնագետների» կվերածվեն մետաղի ջարդոնի։ ԵՎ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան
0Comments