Անհեթեթություն է խոսել մարդու իրավունքների մասին այսօր, մենք գտնվում ենք մի բռնապետիկի ձեռքում, եւ եթե մենք չկարողանանք այդ բռնապետիկին հեռացնել եւ ազատել քաղաքական բանտարկյալներին, ուրեմն մեզ հասնում է: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` հույս հայտնելով, որ ռեպրեսիոն ապարատը ի վերջո չի կատարի «վոժդիկի» հրամանները:
«Այսպիսի բարդ իրավիճակում իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ եղել, ինձ համար շատ բարդ է խոսելը: Դուք ինձանից սպասում եք, որ մարդու իրավունքներից խոսենք, բայց ի՞նչ մարդու իրավունք, որ մեր հայրենիքում ապրելու իրավունքն է խախտված Արցախում: Այսօր Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում գործում է գավառական 37 թիվը: Եւ այս շենք, ոչ թե Ազգային անվտանգության ծառայություն է, այլ 37 թվի պես չեկա, որը վոժդի հրամանով ձերբակալում եւ կալանավորում են անձանց»,-ասաց նա:
Իրավապաշտպանը հավելեց, որ ինչ ռազմական դրության մասին կարելի է խոսել կապիտուլյացիայից հետո:
0Comments