Ղարաբաղյան կարգավորման իրանական փաթեթը Բաքվին ներկայացնելուց հետո, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մենք ստանձնում ենք պատասխանատվություն եւ կարող ենք օգնել լուծել ճգնաժամը»,- ասված է Ռուսաստանում իրանական դեսպանատան տելեգրամային ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ըստ այդմ, Իրանը առաջարկում է ռեգիոնալ մոտեցում այն երկրներից, որոնք առանցքային դերակատարություն ունեն այս ճգնաժամի կարգավորման մեջ, եւ Ռուսաստանը հանդիսանում է ռեգիոնի առանցքային ներկայացուցիչներից մեկը։
0Comments