Քադիրովը՝ Պեսկովին. ելույթ եմ ունեցել որպես մուսուլման. նա դարձյալ քննադատել է Մակրոնին

Քադիրովի խոսքով՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իր կարծիքը Ֆրանսիայի իշխանությունների մասին նա հայտնել է որպես մուսուլման և ոչ թե որպեք քաղաքական գործիչ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որը մեղադրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իսլամի հետապնդման մեջ, հայտարարել է, որ ինքը ելույթ է ունեցել որպես մուսուլման, ոչ թե քաղաքական գործիչ:

Ինչպես փոխանցում է EADaily-ն, այդպես նա արձագանքել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանն այն մասին, որ արտաքին քաղաքականությունը ձևավորում է նախագահը և ոչ թե շրջանների ղեկավարները:

«Ես համաձայն եմ Դմիտրի Սերգեյիի հետ և հիանալի գիտեմ, որ շրջանների ղեկավարները չեն ձևավորում արտաքին քաղաքականությունը: Թե ով է կառավարում ներքին և արտաքին հարաբերությունները երկրում շատ լավ գիտեմ, պետք չէ ինձ ոչինչ բացատրել այդ թեմայով», - գրել է Քադիրովն իր Telegram-ալիքում:

Քադիրովի խոսքով՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իր կարծիքը Ֆրանսիայի իշխանությունների մասին նա հայտնել է որպես մուսուլման և ոչ թե որպեք քաղաքական գործիչ:

Նա ևս մեկ անգամ կրկնել է իր սպառնալիքը Մակրոնի հասցեին. «Իմ դիրքորոշման համար, եթե պետք լինի, պատրաստ եմ թողնել պաշտոնս, տուժել կամ կյանքս տալ: Սակայն լուռ հետևել, թե ինչպես են անաստվածները ծաղրում կրոնը, չեմ կարող»: