Սահմանադրական Դատարանը նոր նախագահ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԴ֊ում նախագահի եւ փոխնախագահի ընտրություն էր։

Ընտրության արդյունքում նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը։

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը «Հրապարակ»֊ի հարցին ի պատասխան ասաց, որ Դիլանյանի ընտրվելու համար առնվազն 5 ձայն էր հարկավոր, ինչը նա ստացել է։

Ինչ վերաբերում է փոխնախագահի ընտրությանը, ապա նշեց, որ նիստը հետաձգվել է, այն կշարունակվի վաղը, որտեղ էլ փոխնախագահ կընտրվի։

Նա նաեւ նշեց, որ փոխնախահագի թեկնածուների անունները հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։