ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հեռախոսազանգը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Արցախում իրավիճակի սրման հարցը:
«Ռուսական կողմն իր լուրջ անհանգստությունն է հայտնել լայնամասշտաբ բախումների վերսկսման մասով:
Նշվել է, որ հիմա անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր ջանքերը իրավիճակի հետագա էսկալացիայից խուսափելու համար, իսկ կարևորը՝ պետք է դադարեցնել մարտական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
0Comments