Հունվարի 22
Մի վախենա, Ես Եմ քո Աստվածը, քո Ազատարարը: Ամեն տեսակ չարից պիտի ազատեմ քեզ: Վստահիր Ինձ, մի վախենա:
Երբեք մի մոռացեք ասել. «Փառք Աստծո»: Այս պետք է ընդունել իբրև մի շատ կարևոր դաս: Պետք է ասել. «Փառք Աստծո»՝ հատկապես գորշ ու տաղտկալի օրերին: Անպատճառ պետք է անես այս: Խաղաղություն ու թեթևություն չես ստանա, մինչև որ այսպես չանես: Ուրեմն իմացիր, որ անգույն օրերին հատուկ անելիք ունես. Այս բացարձակ անհրաժեշտություն է:
Իմ մահը խաչի վրա ոչ միայն անհրաժեշտ էր աշխարհի փրկության համար, այլև անհրաժեշտ էր Իմ աշակերտների կրթության համար: Իմ բոլոր Տնօրինությունները նրանց կրթության մասն էին կազմում: Իմ հաղթական մուտքը Երուսաղեմ, Իմ աշակերտների ոտքերը լվանալը, Իմ տրտմության ժամը Գեթսեմանի պարտեզում, Իմ անարգվելը, դատապարտվելը, խաչվելը ու թաղվելը: Սրանցից ամեն մեկն անհրաժեշտ էր նրանց նկարագրի կազմավորման համար:
Եթե գորշ օրվա մեջ դու դեռ չես սովորել գոհություն հայտնել Աստծուն, ապա դասը կկրկնվի այնքան, մնչև որ սովորես: Սակայն ամենքի համար չէ, որ այդպես է: Այս միայն նրանց համար է, ովքեր ուզում են ավելի լավ ծառայութուն մատուցել Ինձ, ավելի շատ գործեր անել Ինձ համար: Մեծ աշխատանքը մեծ ու բծախնդիր վարժություններ է պահանջում:
0Comments