Նոյեմբերի 4
Մի՛ փորձեք անձնական ջանքերով Կատարյալ Ուրախություն ձեռք բերել: Այդ անկարելի է, ինչպես որ անկարելի է սիրելի մարդու ներկայության ուրախությունը ապրել՝ պարզապես պատկերացնելով նրա ներկայությունը:
Հաճախ կանչեք Իմ Անունը. «Հիսուս»:
Իմ Անունը կանչելը իրականում չի հրավիրում Ինձ, որովհետև Ես արդեն իսկ ձեզ մոտ եմ, սակայն այդ կանչը պատճառ է դառնում, որ ձեր աչքերից ցած թափվեն տեսողությունը ծածկող այն թեփուկները, որ խանգարում էին Ինձ տեսնել:
Այս նմանում է սիրելի մեկի ձեռքի սեղմումին, որին հետևում է պատասխան սեղմումը, ինչն էլ ուրախության հուզումով է լցնում ձեր սիրտը՝ զգացնել տալով մտերմիկ ներկայությունը ձեր սիրելի մարդու:
0Comments