Վերջին մի քանի շաբաթների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում է Օլգա Բուզովայի եւ դիջեյ Դավիթ Մանուկյանի ենթադրյալ սիրավեպը. վերջինս նկարահանվել է երգչուհու «Лайкер» տեսահոլովակում։ Դրանում Դավիթն ու Օլյան սիրահար զույգի են պատկերում եւ նկարահանվել են նույնիսկ անկողնային տեսարանում։ Շատերն են կարծում, որ դրանից հետո նրանց միջեւ պարզապես չէին կարող զգացմունքներ չառաջանալ։
Օլգայի երկրպագուները շարունակ նրա ու Դավիթի կապի ապացույցներ են գտնում։ Նրանք մեկ նույնպիսի հագուստ են կրում, մեկ ձեռքներին նկատվում են նույնական դաջվածքներ։
0Comments