Վարչապետը, ելույթ ունենալով Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստին, ասել է․ «Մարդիկ արտագաղթում են ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան՝ անարդարության մթնոլորտի»։
Այսինքն ստացվում է, որ մարդը արտագաղթում է անարդարության համար ու հեչ կապ չունի՝ իր աշխատավարձը կամ աշխատանքը ու կյանքի վիճակը:
Ըստ Փաշինյանի ստացվում է՝ մարդը կարող է ցամաք հաց ուտել, աշխատանք չունենալ, երխաներին չկարողանա պահել և արժանի ապագա ստեղծել, բայց արդար երկրում ապրել:
Բա մեկը չկա հարցնի՝ եթե մարդն աշխատանք չունի կամ եթե ունի ու կոպեկներ է ստանում, դրա արդարը ո՞րն է:
Բա դուք, պարոն Փաշինյա՛ն, դրա համա՞ր էիք իշխանություն վերցնում: Աղքատությունը մարդկանց գլուխներից հանեցիք, հիմա սոված արդարություն եք քարոզում: էս էլ երևի ձեր պատկերացրած տնտեսական հեղափոխությունն էր:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
0Comments