Զոհողությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի՛ մնացեք կանգնած անցյալի մեջ. այդպես վարվելով՝ դուք ապարդյուն եք դարձնում Իմ Զոհվելը, առհասարակ իմացեք, որ Իմ միջոցով դուք արժանացել եք կատարյալ ներումի, կատարյալ բժշկության, կատարյալ ընկերակցության

Հիսուս

Հոկտեմբերի 4

Ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը: (Հովհ. Ա. 29):

«Քրիստոս՝ մեր Զոհը, զոհվեց մեզ համար»: Ես եմ Աստծո Գառը: Ինձ վրա դրեք ձեր մեղքերը, ձախորդությունները, ձեր թերացումները: Իմ զոհաբերվելով՝ քավվել են այդ բոլոր մեղքերը: Ես եմ Միջնորդը Աստծո և մարդու միջև: Մարդը՝ Հիսուս Քրիստոս:

Մի՛ մնացեք կանգնած անցյալի մեջ: Այդպես վարվելով՝ դուք ապարդյուն եք դարձնում Իմ Զոհվելը: Առհասարակ իմացեք, որ Իմ միջոցով դուք արժանացել եք կատարյալ ներումի, կատարյալ բժշկության, կատարյալ ընկերակցության: