Երջանիկ. Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը

Աննա Դովլաթյանը սեւ կոստյում էր կրում եւ վառ դիմահարդարմամբ էր. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթնկերով

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գեղեցիկ աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան շրջազգեստ է կրում, որը համադրել է բեժ գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են նույն գույնի երկարաճիտ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Երջանիկ»,- լուսանկարն անգլերենով մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը դասական կերպարում էր։ Աննա Դովլաթյանը սեւ կոստյում էր կրում եւ վառ դիմահարդարմամբ էր. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթնկերով։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարներ։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել՝ նշելով, որ նրանք գեղեցիկ զգույգ են։