Փորձագետները գնահատել են 100 քաղաքներ՝ զբոսայգիների, մարզադահլիճների, սպա-սրահների, յոգայի և պիլատեսի ստուդիաների, առողջ սննդի խանութների, վեգանների համար նախատեսված ռեստորանների, ինչպես նաև արևային ժամերի քանակի և գիշերակացի արժեքների ցուցանիշներով:
Ցանկը գլխավորել է Փարիզը: Ֆրանսիայի մայրաքաղաքը կարողացել է առաջին տեղը զբաղեցնել մեծ թվով սպա-սրահների (894), վեգանների մենյուով ռեստորանների (1305) և առողջ սննդի խանութների (150) շնորհիվ:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել թաիլանդական Չիանգմայը, որտեղ մեկ քառակուսի կիլոմետրի վրա գործում է 7 սպա-կենտրոն և 307 վեգանների ռեստորան: Երրորդ տեղը բաժին է հասել Բարսելոնային: Այստեղ առողջ ապրելակերպի սիրահարները կարող են գտնել 350 վեգանների ռեստորան, 510 սպա-կենտրոն և 32 յոգայի ու պիլատեսի ստուդիաներ:
Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Պատայան, Վանկուվերը, Մայամին, Սան Ֆրանցիսկոն, Լիսաբոնը, Դենպասարը և Բուենոս Այրեսը: Այս բոլոր քաղաքները իդեալական են իրենց առողջության մասին հոգացող մարդկանց համար:
0Comments