Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում մոդելները պոդիում են դուրս եկել դույլերով, որոնք կրել են որպես գլխարկ և պայուսակ

Մյուս արտառոց աքսեսուարների թվում են եղել չափազանց մեծ ակնոցները

Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ֆրանսիական Nina Ricci բրենդի ցուցադրության ժամանակ մոդելները պոդիում են դուրս եկել դույլերով, որոնք կրել են որպես գլխարկ և պայուսակ, գրում է Insider-ը:

Փարիզ

Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում բրենդը ներկայացրել է իր գարուն/ամառ-2020 հավաքածուն, որի ժամանակ ցուցադրել է մի շարք զգեստներ՝ դրանք համադրելով համարձակ աքսեսուարների հետ:

Փարիզ

Սակայն ամենահամարձակ և արտառոց աքսեսուարները «դույլե գլխարկներն ու պայուսակներն» են եղել:

Հաղորդվում է, որ գունավոր դույլեր «կրել» են գրեթե բոլոր մոդելները: «Մեծ աքսեսուարները», ըստ երևույթին, հանդիսացել են ցուցադրության գլխավոր թեման:

Փարիզ

Մյուս արտառոց աքսեսուարների թվում են եղել չափազանց մեծ ակնոցները: 

Փարիզ