Կալիֆոռնիայի անտառներում այս տնակի ամրագրումները ձգվում են մինչև 2020 թվականը:
Սանտորինիի ձյունասպիտակ քարա՞յրը: Մանհեթենի պենտհաո՞ւսը: Ո՛չ, Airbnb-ի օգտատերերի ամենաճանաչված կացարանը Կալիֆոռնիայի սունկ-տունն է:
Ոչ մի ավելորդություն. ննջարան՝ երկու մահճակալներով, խոհանոց, զուգարան և ոչ մեծ բակ: Այնուամենայնիվ, անտառում գտնվող փայտե տնակը ամրագրված է մինչև 2020-ի հունվարը:
Տանտերերը՝ Մայքլը և Քիթին Մրեյշները, այն տեղադրել են Airbnb-ում դեռ 2009 թվականին: Այստեղ գիշերակացն արժե $130:
Մրեյշների տնակով ամեն տարի հետաքրքրվում է միջինը 3 մլն օգտատեր:
Առաջին հյուրերը եղել են ընկերության աշխատակիցները՝ Սիլիկոնյան հովտից, որը տեղակայված է ոչ հեռվում: Այստեղ նրանք փախչել են աշխատանքային քաոսից:
Սակայն շուտով սունկ-տունը վերածվել է առասպելի: Այժմ տանտերերը դիմավորում են զբոսաշրջիկների աշխարհի բոլոր ծայրերից՝ Արգենտինայից մինչև Չինաստան:
Airbnb-ի տվյալներով՝ հյուրերի 100%-ը, որոնք սունկ-տանն են եղել վերջերս, կացարանի դիրքը գնահատել են «հինգ աստղ»:
0Comments